ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Նրան օդ ու ջրի պես պետք է ևս մեկ ձախողված շարժում

Նրան օդ ու ջրի պես պետք է ևս մեկ ձախողված շարժում
30.05.2025 | 11:32

Իրականում այս ամենով լուծվում է երկու հարց՝ արտաքին և ներքին:

Նրա արտաքին պարտավորությունների մեջ է մտնում «ռևանշիզմի» քայքայումը Հայաստանում: Յուրաքանչյուրը, ով այդ հորիզանականի մեջ է գործում, աներկբա թշնամի պետք է հռչակվի: Օրգանապես ամենապահպանողական և կայուն ինստիտուտն այդ առումով եկեղեցին է: Միայն այդ ուժով այն պետք է բարոյազրկել, արժեզրկել իր հավատովորների աչքերում և զրկել «ռևանշիզմի» էներգիայից, մղելով անկյուն, և ներկայացնել զեկույց կատարողականի մասին:

Ներքին առումով սխեման պարզ է, իսկ անունը հետևյալն է. «Այո, ես այդպիսին եմ, բայց դուք էլ եք այդպիսին»: Որպես քաղաքական տեխնիկա՝ այս վարժության համար ընտրվել է մաքսիմալ ազդեցությունը ընտրազանգվածի վրա՝ առանց որևէ բարոյական և կարմիր գծեր պահելու:

Հաշվարկը ևս պարզ է՝ անցնել կարմիր գծեր, ստեղծել տրիգերներ, որոնք կլինեն հաշվարկված ու կառավարելի ստեղծողի կողմից: Փաշինյանը շատ լավ գիտի, որ տրիգերներ ստեղծելով և փողոցները դատարկ մնալով տրիգեր երևույթն էլ է արժեզրկվում, ուստի կարելի է անել ամեն բան, ամեն ինչ, անցնել ամեն կարմիր գիծ, և տրիգերը կդադարի տրիգեր լինել: Հանրությունն էլ կադապտանա հատած կարմիր գծի հետ, որովհետև առայժմ Փաշինյանին համաժողովրդական ցասման արդյունքում քաղաքական փոխարինողի ոչ կարողություն կա, ոչ ամբիցիա, և տրիգերը մնալու է անտեր ու անշարունակելի:

P.S. Նրան օդ ու ջրի պես պետք է ևս մեկ ձախողված շարժում, և նա ջանք չի խնայում մղելու բոլորին դեպի դա, հաշվելով, որ կուտակված գազի արտանետումը կնվազեցնի պայթյունի իրական վտանգը: Գազը կուտակվում է, իսկ արտանետում դեռ չկա: Սա է նրա գլխավոր խնդիրը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4819

Մեկնաբանություններ